Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Փաշինյանը` Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին

Փաշինյանը` Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին
20.07.2018 | 22:49

«Եվրանյուզ» հեռուստաընկերության հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մտահոգությունն էր հայտել Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ։ Լրագրողներն այսօր Փաշինյանից հետաքրքրվեցին, թե Բելառուսի նախագահի հետ հանդիպմանն ինչպիսի՞ն է եղել նրա արձագանքը Նիկոլ Փաշինյանի մտահոգության վերաբերյալ։

«Իր հետ զրւյցում ես մտահոգություններս հայտնել եմ։ Նույն ՀԱՊԿ շրջանակում մենք ինչ ենք ասել նախկինում և ինչ ենք ասում հիմա։ Ասում ենք՝ եկեք փոխադարձ պարտավորությունների ճշտում իրականացնենք։ Եթե մենք ՀԱՊԿ ենք, նշանակում է՝ մենք ձեր առջև ունենք պարտավորություն, դուք՝ մեր առջև։ Եկեք այդ պարտավորությունների շրջանակը ճշտենք և պահպանենք։ Մեր խնդիրն է բարձրացնել մեր մասնակցության արդյունավետությունը ՀԱՊԿ շրջանակներում։ Հետևաբար՝ մեծացնել նաև կազմակերպության արդյունավետությունը։ Եվ մենք դրա համար ամեն ինչ անելու ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 2330

Մեկնաբանություններ